Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ամենաբարձրը Հայաստանի դրոշն է ծածանվել

Հուլիս 01,2015 18:35

Ադրբեջանում անցկացված Եվրոպական 1-ին խաղերն ավարտվել են ու վիճակագիրների համար աշխատելու լայն դաշտ է բացվել:

Այսօր Aravot.am-ը հանդիպեց Բաքվի խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Զրույցի ընթացքում շոշափվեցին Խաղերի հետ առնչվող շատ թեմաներ, որոնցից ամենահետաքրքիրը մեր կարծիքով կապված է Եվրոպական խաղերի բացման ժամանակ Հայաստանի պետական դրոշի հետ:

Մեր պատվիրակության դրոշակակիրը Բաքվում հենց Հրաչյա Ռոստոմյանն էր, որը, ինչպես բոլորս տեսանք, Հայոց Եռագույնը աջ ձեռքով բարձր բռնած ծածանում էր Բաքվի օլիմպիական մարզադաշտում: Պարզվում է, որ գտնվել են մարդիկ, որոնք «չափել» ու հաշվարկել են, որ այդ ժամանակ ամենաբարձրը ծածանվել է մեր դրոշը, քանի որ Հրաչյա Ռոստոմյանը, որ նախկինում բասկետբոլիստ է եղել, ոչ միայն ամենաբարձրահասակն էր դրոշակակիրների մեջ, այլեւ մեր դրոշը տանում էր ամենից բարձր պարզած:

Հրաչյա Ռոստոմյանի հետ ճեպազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031