ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները:
Ընդհանուր առմամբ դրամաշնորհային մրցույթին դիմել է 57 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում 5 ՀԿ դիմել է մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 6-ը՝ Ցեղասպանություն, 10-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող, 4-ը՝ վերարտադրողական առողջությանը, 21-ը՝ բնապահպանության ոլորտին, 11-ը՝ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին։
Հատկանշական է, որ 57 կազմակերպությունների մի մեծ մաս առաջին անգամ է դիմում Երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթին։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն հայտերը, հրավիրվելիք նիստերում կքննարկվեն ներկայացված ծրագրերը։
Կարդացեք նաև
Նշենք, որ 2015թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն