Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը ստորագրել է «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը

Հուլիս 01,2015 17:32

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը:

Համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն.
9) մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետեւյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031