Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. «Սխալ է մայդանի պիտակ կախել հայաստանյան շարժմանը»

Հուլիս 01,2015 17:24

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը ՀՀ քաղաքացիների ներքին խնդիրն է, բայց ինքը հետևում է իրադարձություններին:

Aravot.am-ի հարցին` եղե՞լ է Բաղրամյան պողոտայում, մասնակցե՞լ է ցույցերին, պարոն Բոժկոն պատասխանեց. «Բաղրամյան պողոտայում չեմ եղել, կողքով եմ անցել, տեղյակ եմ իրադարձություններին, բայց չեմ մասնակցել, քանի որ վերջիվերջո նախկին դեսպանն եմ Հայաստանում»:

Նախկին դեսպանը, դառնալով հայաստանյան շարժման բնութագրմանը, նշեց. «Մենք ճանաչում ու տեսնում ենք այդ շարժումը` որպես սոցիալական շարժում. այսինքն` մարդիկ ուզում են հասնել ճշմարտության, որ այն, ինչ կապված է էլեկտրաէներգիայի սակագնի հետ, գտնի իր լուծումը, բայց ոչ առանց հասարակության մասնակցության»:

Պարոն Բոժկոն տեղին չի համարում լրատվամիջոցներում տեղ գտած այն որակումները, համաձայն որոնց` հայաստանյան շարժումն անվանվում է Մայդան: Այս առիթով նա ասաց. «Սխալ է Մայդանի պիտակ կախել ձեր շարժմանը, նրան, ինչ ՀՀ-ում կատարվում է: Այստեղ տեսնում ենք այն երիտասարդությանը, որը մի քիչ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիկ նշանակում է, որ մարդիկ պետք է պայքարեն ճշմարտության համար, թեև ես չեմ ուզում, որ դիտվի այնպես, որ ես խառնվում եմ ՀՀ ներքին գործերի մեջ»:

Հարցին` շարժումը մարո՞ւմ է, թե՞ ոչ, և ինչպիսի՞ն կլինի արդյունքը, պարոն Բոժկոն արձագանքեց. «Իհարկե, հետևում եմ իրադարձություններին և տեսնում, որ իշխանությունն իր կողմից քայլեր է անում, որ փորձեն լուծել այդ հարցը: Աուդիտ են նշանակել և իհարկե, կարևորն այն է, որ հասարակությունը մասնակցի այդ գործընթացին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031