Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնի փորձագետները մասնակցում են ՀՀ-ում Ստամբուլյան արձանագրության ներդրման գործընթացին

Հուլիս 01,2015 17:06

ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի հեղինակներից մեկը գտնվում է Երևանում՝ պետական և մասնավոր ոլորտի ավելի քան 30 մասնագետների համար անցկացնելու դասընթաց:

«Մենք շատ ոգևորված ենք Երևանում տեսնելով Ստամբուլյան արձանագրության հեղինակներից մեկին` միջազգային դատաբժշկական փորձագետ Օնդեր Օզկալիպսին և մյուս միջազգային հայտնի փորձագետներին, որոնք Երևան են ժամանել ուսուցանելու խոշտանգումների դեմ պայքարելու վերաբերյալ հիմունքները,- ասաց ԸԻԿ գրասենյակի տնօրենը և դասընթացի համակարգողներից մեկը` Քրիստինա Գևորգյանը,- սա կարող է շրջադարձային կետ դառնալ տարածաշրջանում արմատախիլ անելու խոշտանգումները և վատ վերաբերմունքի երևույթը և մեծ օգնություն դառնա մեր ընթացիկ աշխատանքների համար»:

Դասընթացն անցկացվեց Երևանի «Դը Սայն» հյուրանոցում, որը համատեղ կազմակերպվել էր ԸԻԿ-ի և Խոշտանգումների զոհերի վերականգնողական կենտրոնի («Էմփաթիա», Վրաստան) կազմակերպությունների կողմից՝ ԵՄ կողմից հովանավորվող «Կովկասյան Հակա-խոշտանգումների ցանց. Բազմա-վերականգնողական ծառայություններ խոշտանգումների զոհերի համար և անպատժելիության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են դատական բժիշկներ, հոգեբույժներ, հոգեբաններ և իրավաբաններ, բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի և հասարակական դիտորդական խմբերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց համար անցկացվեցին տարբեր ուսուցումներ և պրակտիկ աշխատանքներ՝ փոխանցելով խոշտանգումների դեպքերն արձանագրելու և պատշաճ բժշկաիրավական հաշվետվություններ կազմելու հմտությունները:

Միջոցառմանը հրավիրված էին փորձագետներ` Մարիամ Ջիշկարիանին, բժիշկ-հոգեբույժ, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ», Վրաստան; Ջեյմս Լին, իրավաբան` IRCT; դոկտոր Օնդեր Օզկալիպսին, միջազգային դատաբժշկական փորձագետ; Ջորջ Բերուլավան, փորձա-գետ/հոգեբույժ, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ», Վրաստան; իրավաբաններ` Օթարի Կվաչաձեն և Նաթիա Իմնաձեն, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ»:

Դասընթացը հաջորդեց ՄԱԿ-ի կոնվենցիայով հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան` հունիսի 26-ին նվիրված միջոցառմանը, որտեղ դատապարտվել էր 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք խոշտանգումները բացառելու նպատակին հասնելու համար,- ասաց ԸԻԿ նախագահ Միքայել Արամյանը,- սակայն այսօրվանից ավելի հարմար պահ չկա՝ հանցագործներին արդարադատության առջև կանգնեցնելու համար»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031