Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան

Հուլիս 01,2015 16:23

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Ուշադրություն
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 2-ին էապես չի փոխվի, 3-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

01_07_2015 arm

Երևանում`

Հուլիսի 1-3-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

arm 01_07

Երևանի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

o    Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.80C (1974 թ.)

o    Օդի նվազագույն ջերմաստիճան`       10.40C (1978 թ.)

o    Օդի միջին օրական ջերմաստիճան`   24.60C

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031