«Չգիտեմ, թե այս գործընթացն ինչ զարգացումներ կստանա»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը:
Ըստ նրա՝ այս բողոքից հետո այլեւս նիրհ չի լինելու եւ շատ կարճ ժամանակ հետո նորից եւ ավելի սուր պահանջ կդրվի աուդիտի արդյունքների համար եւ այլ խնդիրների համար. «Կարծում եմ՝ Բաղրամյանը շուտով կբացվի ինքնըստինքյան: Արդեն կարծես թե միտում կա նոսրանալու եւ դադարի: Այնպես որ ինձ թվում է՝ այդպես էլ ընթանում է, պիտի դադար ապրի եւ հետեւեք այդ աուդիտին: Ես հիմա չեմ տեսնում հստակ պահանջներ դրված, դա տարերային պոչն է, որը շուտով կմարի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ