Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցերը թուլացան, Ռուսաստանի հետ հարցերը լուծվեցին. Հայաստանի նախագահը օգտվեց ֆորայից. EurAsia Daily

Հուլիս 01,2015 15:14

«Քանի որ «Պերմյակովի գործի» փոխանցումը հայկական կողմին եւ արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը տեղի են ունեցել երեւանյան ցույցերից հետո, կարելի է ենթադրել, որ դրանք ունեցան կատալիզատորի ազդեցություն: Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա ռազմական-տեխնիկական համագործակցության մակարդակը եւ իրավա-պայմանագրային բազան, դա կարող էր տեղի ունենալ ցանկացած պահին»,- այս մասին, «EurAsia Daily»-ի թղթակցի հետ զրույցում, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Հայ պաշտոնյաներից մեկից մեկը, անունը չհրապարակելով պայմանով ասել է հետեւյալը. «Այս ցույցերը ֆորա տվեցին նախագահին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը: Նախագահը լավ օգտվեց այդ պահից»:

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Երեւանի ցույցերի հետզհետե թուլացումը իրավիճակի հանգուցալուծման տարբերակներից մեկն էր. «Ցուցարարների հստակ կազմակերպվածության, հիերարխիայի եւ ղեկավարության բացակայությունը վերջին հաշվով կարող է վատ ազդել ցույցի պոտենցիալի վրա: Այսպիսի ելք կարելի էր ենթադրել հատկապես, երբ ցույցի հիմնական կազմակերպիչները թողեցին հարթակը»:

Այս իրավիճակից դուրս գալու մյուս ելքը կարող էր գործընթացների քաղաքականացումը եւ այն իշխանության դեմ ուղղելը լիներ, քանի որ սուր սոցիալ-տնտեսական խնդիրների եւ կառավարությունից դժգոհելու պայմաններում ցույցը կրում է քաղաքական բնույթ: Դա արտահայտվում է տարբեր առիթներով. բնապահպանությունից մինչեւ սոցիալական հարցեր, չկա ուժեղ ընդդիմություն եւ դա նշանակում է, որ չկա քաղաքականացման ալիք:

«Ցույցերը չեն քաղաքականացվել երկու պատճառներով: Ցուցարարները չէին շատանում: Նրանց քանակը շատացավ ոստիկանության բռնություններից հետո: Դրանից հետո նրանց թիվը չավելացավ: Երկրորդ պատճառը որոշակի կուսակցությունների եւ քաղաքական շարժումների փորձերն էին շարժումը իրենցով անելու»,- ընդգծել է Մարկարովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031