Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«24 միլիարդը իմ համար ղայդին փող ա». Իշխանություններն իրենց գրպանից չեն տա ՀԷՑ-ի փողը

Հուլիս 01,2015 15:06

«Ոչ թալանին» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Հայաստանում չի եղել՝ Իրան էր գնացել. «Եթե լինեի, չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցեի՞ կենդանի պատին: Աշոտյանի քայլը ես շատ համարձակ եւ շատ նորմալ քայլ եմ համարում: Ինքը շատ լավ գիտեր՝ ուր է գնում: Վերջիվերջո, պետք չի հասարակարգը բաժանել սեւերի ու սպիտակների»,- ասաց պարոն Այվազյանը՝ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում:

Պարզվում է՝ Վարդան Այվազյանի բարեկամներից շատերը մասնակցել են ցույցերին. «Ինձ հարցադրում է եղել, ասել են՝ մենք գնացել ենք ցույցերի, ասել եմ՝ լավ եք արել, որովհետեւ դուք այդ պահանջն ունեք, խնդիրն ունեք: Ինչքան էլ մենք մասնագիտական բացատրում ենք, չենք կարող: 8 դրամանոց հոսանքը իրեն տվել են 40 դրամ, այն 32 դրամը մեկնումեկը պիտի վճարի, հասկանո՞ւմ եք»:

Վարդան Այվազյանն ասաց, որ ժողովուրդը կասեցում է ուզում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ասում է՝ ես կկասեցնեմ, մենակ ինձ ասեք, թե ով է տալու այն 24 մլրդ-ը: Բաշխիչ ցանցերը իրենց բալանսում 107 մլրդ-ի վնաս ունեն. «80 մլրդ-ը իր սխալի պատճառով է եղել, մեղքը իր գլուխը, ՀԾԿՀ-ն ասում է՝ հենց ինձ ասեք որտեղից եք տալու այն 24 մլրդ դրամը, ես վաղը կասեցնեմ: Եթե կան տարբերակներ՝ խնդրեմ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ցուցարարները հստակ մատնանշում են տեղը՝ թող իշխանություններն իրենց գրպանից տան, մեկ է, լիքը փող ունեն, դա իրենց համար լուրջ գումար չի՝ Այվազյանը հակադարձեց. «24 միլիարդը՞, եթե ինձ եք հարցնում, իմ համար ղայդին էլ փող ա, ասեմ ձեզ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031