Տավուշի մարզի բնակավայրերում բազում նոր եկեղեցիներ են օծվում, իսկ մարզի անտառներում եւ սարերում գտնվող հնամենի, պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող վանքերը քանդվում են:
Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի մոտակա անտառում գտնվող 13-րդ դարի Կիրանց, 13-րդ դարի Առաքելոց,12-13-րդ դարերի Դեղձնուտ, նույն դարերի Սամսոնի վանքերը վատ վիճակում են գտնվում: Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը հայտնեց, որ դրանցից առավել վատթար է գեղեցիկ ճարտարապետություն ունեցող Դեղձնուտի վանքի վիճակը: Նա ասաց, որ երկու տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարությունից եկել, վանքերի քարտեզագրում են կատարել:
«Վանքերի վրա ծառեր աճելով՝ քայքայում են դրանց պատերը: Վանքերը փրկելու համար գոնե այդ ծառերը պետք է հատվեն»,-ասաց Կիրանցի գյուղապետը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
70-80 -ական թվականներին ուսանողները արշավներ էին կազմակերպում դեպի Հայաստանի տարբեր շրջանների պատմական հուշարձաններ և նաև նպատակներից մեկն էլ հուշարձանների մաքրումն էր: Կարելի է այդ ավանդույթը վերականգնել. և ճանաչողական մեծ նշանակություն կունենա, և շատ օգտակար գործ կատարած կլինեն ,,մեր երկրի տերերը,,: