Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ 7 դրամների խնդիր չկա, կառավարությունը չի էլ փոխհատուցելու (Տեսանյութ) 

Հուլիս 01,2015 14:19

Aravot.am-ի հարցին, թե որքան գումարների մասին է խոսքը, որ կառավարությունն այս 3-4 ամիսների ընթացքում պետք է փոխհատուցի ՀԷՑ-ին, կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ իրականում այդ գումարները չկան, հետեւաբար դրանք փոխհատուցելու հարց էլ չի առաջանա: Մեր ճշտող հարցին, թե այսինքն` կառավարությունը չի՞ փոխհատուցելու, պարոն Մեսրոբյանն ասաց, որ այդ 3-6 ամիսների ընթացքում «ռոբաս» կառավարում միացնեն եւ 3-6 ամսվա ընթացքում ոչ միայն 7 դրամի խնդիր չի լինի, այլեւ 15 տոկոսով հնարավոր է իջեցնել. «Դրան գումարած, հենց նույն կազմակերպությունն էլ կարող է ներդրում անել ամբողջ էլեկտրական ցանցերի համակարգում: Իրականության մեջ այդ դրամը որտեղի՞ց է, եթե վերցնում են գրում են, ցեմենտ 100 անգամ ավելի բարձր գին, հիմա եթե ես թղթի վրա դա գրեցի, պարզ է, որ թղթի վրա էլ կառաջանա այդ 7 դրամը»:

Պարոն Մեսրոբյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Տնտեսագետը համոզված է, որ նվազագույնը 50%-ով կարելի է կրճատել ՀԷՑ-ի ծախսերը, եւ 15%-ով էլ իջեցնել սակագինը. «Հայաստանում գրեթե չկա որեւէ բիզնես, որտեղ հնարավոր չլինի 30%-ով իջեցնել ծախսերը: ՀԷՑ-ի դեպքում մտածում էի, որ այդ թիվը կլինի 40%, բայց իմ հաշվարկները ցույց տվեցին, որ 50% է կազմում այդ թիվը: Սա պարզ, տրամաբանական հաշվարկ է»: Նրա, խոսքերով ՀԷՑ-ի հայտից պարզ է, թե ինչ թվաբանական աճպարարություն է եւ, ըստ նրա, այդ «ամենի տակ շատ բան կա»:
Ինչ վերաբերում է աուդիտին, որը պետք է անցկացվի ՀԷՑ-ում, Հարություն Մեսրոբյանն ասաց, թե շատ բան կախված է նրանից, թե ո՞ր աուդիտի մասին ենք խոսում, այն, որը «ռուսի ասած լինելու է «պտիչկայի» նման, թե այն, որը լինելու է աուդիտ՝ ըստ էության»:

Խոսելով քաղաքական եւ քաղաքացիական դաշտերի մասին, պարոն Մեսրոբյանը նկատեց. «Քաղաքական դաշտն ավելի շատ ռուսամետ է, քաղաքացիական դաշտը արեւմտամետ է, իսկ իշխանավորների զգալի մասն ուղղակի մանեւրում են, որպեսզի պահպանեն ունեցվածքը եւ, ինչու չէ՝ զարգացնեն: Այս անբարոյական եռանկյունու մեջ հայ ազգն ստացել է ճակատագրական հարված: Մենք կրակի հետ ենք խաղում, որովհետեւ կունենանք շատ վտանգավոր փուլ»:

Կառավարման փորձագետը գտնում է, որ մեծ չափերի հասնող արտագաղթը անդառնալի հետեւանքներ է թողնում երկրի վրա. «Շատերն իրենց անբարոյականությամբ մարդկանց դուխաթափ են անում, որոնք էլ ճամպրուկը վերցնում ու գնում են, դա անընդունելի է, եւ այսօր այդ անբարոյականությունը շարունակում ենք: Մենք այսօր կորցնում ենք մարդկանց, որոնք էլ չեն վերադառնալու: Չպետք է թույլ տալ, որ մարդիկ հիասթափվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031