«Ինքը չի հասկանում է, որ գտնվում է պետական ծառայության մեջ»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով՝ ոստիկանապետը մոռացել է, որ գտնվում է ծառայության մեջ. «Պետական պաշտոնյան պետք է գիտակցի, որ ինքը չի զբաղվում մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ: Իր բոլոր հայտարարությունները պետք է լինեն բավականին զսպված, հատկապես՝ ոստիկանի, եւ նաեւ քաջ գիտակցությամբ, որ նա ծառայող է եւ ծառայում է եւ այո՛, ծառա է, որովհետեւ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, իրեն վարձել ենք, որպեսզի նա մեզ համար ծառայություն մատուցի, ուղղակի իրենց մոտ դա խախտված է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ