Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Որոշումը՝ մնալ Բաղրամյան պողոտայում, հաղթական էր» (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 13:11

«Ես դա չեմ գնահատում որպես բաժանում, ես գնահատում եմ բավականին դրական»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայից հեռանալուն, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով ամենակարեւորն այն է, որ կայացված որոշումը՝ մնալ Բաղրամյան պողոտայում, հաղթական էր, եւ բոլոր նրանք, ովքեր մտածել են հեռանալ, վերադառնում են. «Հետեւաբար՝ սա բնականոն եւ ճիշտ գործընթաց է՝ բանավեճի միջոցով, որը կար Բաղրամյան պողոտայում: Բանավեճը տվեց իր լուծումը, այլ ոչ թե ինչ-որ մեկը որոշում կայացրեց, որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի»:

Զարուհի Փոստանջյանը կարեւորում է այն, որ օրակարգ է ձեւավորում եւ պարտադրում, իսկ Բաղրամյան պողոտան շարունակում է պահել օրակարգը. «Դա է շատ կարեւոր, որ հարցին չի տրվել լուծում եւ շարունակվում է օրակարգում մնալ: Անցյալ տարի հարցին լուծում չէր տրվել, անցած տարի շուրջ հարյուր ցուցարար էր, երբ ոստիկանությունը որոշեց ճնշել ցուցարարներին: Ես եւ Արմեն Մարտիրոսյանը այնտեղ էինք, իմ փոքրիկ երեխայի հետ էի, եւ այդպես էինք փորձում պատը, որպեսզի ցուցարարներին չճնշեն, բռնություն չկիրառեն, բայց նրանց հաջողվեց, որովհետեւ ժողովուրդը քիչ էր եւ այդպիսի տրամաբանության մեջ չէր: Իսկ այսօր այնպես չէր, որ մեկ օրվա մեջ պետք է ավարտվեր, հանրությունը մի քանի օր է դիմադրում էր, եւ փորձեր պետք է անեն շեղել, եւ պառակտել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Է՜՜՜… լավ էլի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031