Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հանրության կողմից պետք է լինի համատարած դիմադրություն»

Հուլիս 01,2015 12:39

«Ոստիկանության գործողություններն օրենքից դուրս էին»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանության գործողություներին, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա կարծիքով՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումն անթույլատրելի եւ դատապարտելի է. ե՛ւ հրաման տվողը, ե՛ւ հրաման կատարողները պետք է պատասխանատվության կանչվեն. «Ապօրինի էր տրված հրամանը՝ ցուցարարների նկատմամբ այդ բռնության կիրառումը եւ նաեւ ապօրինի էր բոլոր այդ քաղաքացիներին, որոնք խաղաղ ցույցի մասնակիցներ էին, ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելը»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այն, որ ոստիկանները չեն ծեծում, ջրցան մեքենայի ուժեղ հոսանքը չեն պահում, միգուցե դրական է, բայց դրական է ոչ թե նրա համար, որ նրանք վերափոխվել են, այլ ուղղակի նրանք հրաման չունեն ցուցարարների եւ հանրության նկատմամբ ուժ կիրառելու. «Հենց որ լինի հրաման, ես համոզված եմ՝ բոլոր այդ ոստիկանները մեկ րոպեի ընթացքում կփոխվեն եւ կկատարեն այդ հրամանը: Որպեսզի դա տեղի չունենա, մեր հանրության կողմից պետք է լինի համատարած դիմադրություն ոչ միայն Երեւանում՝ Բաղրամյան պողոտայում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների հրապարակները պետք է դիմադրություն ցույց տան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031