Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւան ջուրը» հրաժարվում է սակագների բարձրացումից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 01,2015 12:37

Ի տարբերություն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի եւ էներգետիկ համակարգի այլ ընկերությունների, «Երեւան ջուրը» հրաժարվում է մայրաքաղաքում եւ հարակից մի շարք բնակավայրերում ջրամատակարարման սակագները բարձրացնելու վերաբերյալ ներկայացրած իր հայտից։ Ինչպես հայտնի է, տարեսկզբին ընկերությունը հանդես էր եկել նախորդ տարվա գործունեության արդյունքներով սակագները ճշգրտելու առաջարկությամբ։

Ըստ այդմ, նախատեսվում էր մանրածախ ջրամատակարարման-կեղտաջրերի հեռացման ծառայությունների գները բարձրացնել խոր. մետրի համար գրեթե 2,4 դրամով։ Այլ կերպ ասած՝ գործող 170,2 դրամից ընկերությունն ակնկալում էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանի 172,6 դրամ սակագին։

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման թոհուբոհի մեջ ջրամատակարարների հայտը մի տեսակ հետին պլան մղվեց։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ ինչ-որ առումով դրանք փոխկապակցված են։

Ջրամատակարարման սակագների վրա ազդող չորս հիմնական գործոններից մեկը, որը հիմք է ընդունվում սակագինը սահմանելիս, վերաբերում է էլեկտրաէներգիայի գների փոփոխությանը։ Այն բանից հետո, երբ հոսանքի սակագնի հետ կապված որոշակի հստակեցումներ եղան, «Երեւան ջուրը» հրաժարվեց ջրամատակարարման ակնկալվող 2,4 դրամ թանկացումից։

Չի բացառվում, որ այս հարցում որոշակի ազդեցություն են ունեցել հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները, ինչպես նաեւ այն, որ առայժմ հոսանքի թանկացման 6,93 դրամ ծանրաբեռնվածությունը որոշել է ստանձնել կառավարությունը։

Ամեն դեպքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հասցեագրած գրությամբ ընկերությունն իր այդ քայլը պայմանավորել է վերջին տարիներին էլեկտրաէներգիայի օգտագործման քանակների կրճատմամբ, ինչպես նաեւ հասարակության վրա այլ ոլորտներում հանրային ծառայությունների գների բարձրացման ծանրաբեռնվածությունն ինչ-որ չափով թեթեւացնելու անհրաժեշտությամբ.

-Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031