Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շպռօտ. «Չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ չկա խոսքի ազատություն». «Ժողովուրդ»

Հուլիս 01,2015 12:27

Երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան), ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր ամերիկյան կենսակերպի մասին, նշել, թե ինչու հեռացավ Հայաստանից:

– Դուք կարծես Հայաստանից հեռացաք դժգոհ եւ հիասթափված… Ի՞նչն էր խնդիրը։ Տպավորություն ստեղծվեց, թե Ձեզ շոու-բիզնեսից աննկատ կերպով դուրս հանեցին։

– Հայկական շոու-բիզնեսում ես միշտ վայելել եմ սեր եւ հարգանք։ Արտիստների հետ խնդիր չեմ ունեցել։ Ես էլ նրանց եմ սիրել, բոլորն էլ ուժեղ, տաղանդավոր մարդիկ են, որոնք մինչեւ այսօր լավատեսորեն աշխատում են։ Ես ուղղակի զզվեցի երկրի կառավարությունից եւ անարդարությունից։ Ինքս իմ ձեւով մշտապես պայքարել եմ անարդարության դեմ, սակայն միշտ մենակ եմ եղել։ Հիմա թող պայքարեն նրանք, ովքեր նոր են սկսել դա անել եւ թող հաղթեն, բայց առանց ինձ…

– Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք սատարում եք համասեռամոլներին։ Այս տեղեկությունն իրարանցում առաջացրեց սոցցանցերում…

– Ես միշտ էլ սատարել եմ համասեռամոլներին նույնիսկ Երեւանում։ Այնպես որ, ատեք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում…

– Բայց Դուք Ձեզ սիրողներ էլ ունեք… Գուցե Հայաստանում շուտով հանդիպե՞ք երկրպագուների հետ։

– Ես շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան, քանի որ ընտանիքիս շատ եմ կարոտել։ Բայց չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ չկա խոսքի ազատություն…

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Համասեռամոլներին-
    տուպոյ-կներեք բայց լրագրողը տարրական հայերեն էլ չգիտի-կիսագրագետ աննա բաբաջանյան
    նենց էլ ձևակերպում ա-ոնցոր եղադրանք ակամ արդեն դատավճիռ:

  2. Roubina Ohanian says:

    Oh My God

  3. Roubina Ohanian says:

    Հարգելի Առավոտ,
    Շնորհակալ եմ իմ գրությունները ներկայացնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031