Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինի խոսնակ․ Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին խնդիրն է

Հուլիս 01,2015 12:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Այս մասին, ըստ «TASS»-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի Հայաստանի ներքին խնդիրն է. «Այն, իհարկե, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: Հեռախոսազրույցի ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»:

«Ria»-ն է փոխանցել է, թե Պեսկովը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանին մաղթում է խաղաղություն, բարգավաճում եւ տարաձայնությունների շուտափույթ կարգավորում: «Մենք հույս ունենք, որ կգտնվեն բոլոր հարցերի պատասխանները, որոնք կհամապատասխանեն Հայաստանի օրենսդրությանը»:

Նա նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը միշտ կունեն սերտ հարաբերություններ եւ շփումներ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031