Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀԷՑ-ի վնասների համար մեղադրում է Հայաստանին. ТАСС

Հուլիս 01,2015 11:53

Էլեկտրամատակարարման ոլորտում բարդ իրավիճակ է Հայաստանում, որտեղ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հանգեցրել է զանգվածային ցույցերի: Սակագնի բարձրացումը միայն տնտեսական պատճառներ ունի եւ կապ չունի քաղաքականության հետ: Այս մասին «ТАСС»-ի հետ զրույցում ասել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Կովալչուկը հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտի անցկացման գաղափարը. «Վստահ եմ, որ աուդիտի վերջում կարվեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը»:

«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի պատճառով են եղել: Նրա խոսքերով՝ 11 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի ոչ բավարար չափով բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրոկայաններում արտադրանքի նվազումը բերել են նրան, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը չեն ստացել 37 մլրդ դրամ եկամուտ:

Բորիս Կովալչուկն ավելացրել է, որ ավելի վաղ կազմակերպությունը կարողացել է փակել ֆինանսական ճեղքվածքները վարկերի միջոցով, սակայն հետագա փոխառությունների հնարավորություններն այսօր արդեն վերջացել են:. «2014 թվականի սկզբից ՀԷՑ-ի ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով կազմակերպությունը չունի հնարավորություն ժամանակին վճարել գեներատորներին մատակարարվող էլեկտրաէներգիայի համար եւ աշխատում է ֆինանսական կայունության եզրին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031