Քիչ առաջ Բաղրամյան պողոտա մտավ մանկապարտեզի մի խումբ։ Նրանց անմիջապես մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Երեխաներին ուղեկցողները փոխոստիկանապետին ասացին, որ ընդամենը շրջապտույտ են անելու։
Երեխաները Հայաստանի հիմնը երգելով պտտվեցին Բաղրամյան պողոտայում և դուրս եկան։
Aravot.am-ը փորձեց պարզել, թե որ մանկապարտեզի երեխաներն են, սակայն նրանց ուղեկցողները հրաժարվեցին որևէ բան ասել։
Կարդացեք նաև
Երեխաները Բաղրամյան պողոտան լքեցին ծափահարությունների ներքո։
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ