Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Ջախարյանի հետ։
– Բաղրամյան պողոտայում պայքարող ժողովրդին այդ որոշումը չի բավարարում, նրանք պահանջում են թանկացման որոշման չեղարկում։ Դուք կողմնակի՞ց եք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
– Գիտեք ինչ, թող չթվա, որ ես անձամբ… մենք էլ ենք դեմ թանկացմանը, ես անձամբ դեմ եմ թանկացմանը, հասկանո՞ւմ եք։ Բայց իմ ու Ձեր տարբերությունն այն է, որ Դուք կարող եք ասել, որ դեմ եք թանկացմանը եւ պահանջել չեղարկում, իսկ ես չեմ կարող դա ասել։ Որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես Կառավարություն, որպես իշխանություն։ Դա համակարգի կայուն պահպանումն է, էլեկտրաէներգիայի անվտանգ, հուսալի մատակարարումն է, ամբողջ համակարգի զարգացումն է։ Եվ այդ խնդիրների պատասխանը մենք՝ Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք։ Այսինքն՝ մենք դեմ լինելով հանդերձ էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ ուզում ենք տալ հենց այդ խնդիրների պատասխանները։
Կա ժողովրդի մեջ, այսպես ասած, անվստահություն, միգուցե ինչ-որ մի տեղ հիմնավորված անվստահություն է դա։ Ժողովրդի մոտ կան նաեւ վերապահումներ՝ սակագնի ձեւավորման հետ կապված, դրանց հիմնավորումների հետ կապված։ Ու շատ ճիշտ լուծում էր, երթ տրամադրվեց ժամանակ, որպեսզի այդ ընթացքում կատարվի աուդիտ, եւ այդ բոլոր հարցերին պատասխան տրվի։ Այս ամենից հետո արդեն հստակ որոշումը կլինի, այն կներկայացվի հասարակության ուշադրությանը, ես կարծում եմ, որ սա ճիշտ լուծում էր։ Բոլոր պատասխանները կտրվեն աուդիտից հետո։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ժողովրդի մոտ կա անվստահություն հենց իր նկատմամբ, քանի որ նա զբաղեցնելով տարբեր պաշտոններ ոչ-մի դրական քայլ չի կատարել մեր ժողովրդի համար: Իսկ թանկացման հարցում նա սխալ է, քանի որ պետք է հանդես գա որպես նախարար և ամեն ին անի, որպեսզի գինը չբարձրանա: Նրանք պետք է իրանեց տեղում նորմալ աշխատեն, որ նմանատիպ իրավիճակներում չհայտնվեն: Բայց չեն մտածում, քանի որ կա հեշտ տարբերակակ՝ գների բարձրացում: Քսան տարվա ընթացքում ոչինչ չեն արել ու հիմա, առանց ամաչելու, կրկնում են, որ նորից կլինի հովհարային անջատումներ: Բա ինչ՚ով էիք զբաղվաում այս ընթացքում: Միայն մտածում էիք Ձեր անձնական բարորության համար ու նույնիսկ չէիք արձագանքում ժաղավրդի արտագաղթին կամ էլ այդ գործընթացը կուրորեն համարում էիք դրական…