Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ոստիկանները չգրոհեցին հունիսի 28-ին. «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2015 11:25

Ցուցարարների թիվը

Քչերը նկատեցին, որ մի քանի անգամ օդ բարձրացավ ոստիկանական անօդաչու ուղղաթիռ եւ անցնելով մարդկանց գլխավերեւում՝ հաշվարկեց նրանց քանակը։ Ոստիկանության ուժեղացված շարքերը նահանջեցին հենց վերջին թռիչքից հետո, ինչից կարելի է եզրակացնել, որ մարդկանց թիվը չափազանց մեծ էր եւ հնարավոր չէր լինի փափուկ կերպով ցրել ցույցը… Ցրելու եւ չցրելու երկընտրանքի առջեւ հայտնված իշխանությունները ընտրեցին չցրելը։ Հակառակ պարագայում դա կարող էր վերածվել մի անզեն պատերազմի հենց Երեւանի կենտրոնում… Իսկ դրան մեր իշխանությունները չեն գնա, անգամ եթե համոզված լինեն, որ հաղթելու են։

Եվ պատճառները շատ պարզ են։ Իշխանությունները, ի հեճուկս պրոռուսական կուրսի, բավական շատ վարկեր ու դրամաշնորհներ են ստանում Արեւմուտքից։ Այդ աջակցությունը կարող է դադարեցվել, եթե ՀՀ-ն վերածվի խիստ բռնապետական երկրի… Իսկ այդ աջակցության փակումը մեր երկրին կտանի ծայրաստիճան աղքատացման ուղիով, ինչը կարող է հանգեցնել հզոր սոցիալական բունտի։ Ա՛յ իսկ սոցիալական բունտերը լինում են արյունալի, սոված մարդիկ շատ քիչ են գնահատում սեփական կյանքը…

«մայդանացում»

Դաժանաբար ցրված ցույցին ի պատասխան՝ պողոտայում հավաքվեց է՛լ ավելի շատ մարդ, իսկ վանկարկումների մեջ էլ ավելի շատացան իշխանափոխության պահանջները։ Այդ դասն իշխանությունները լավ առան եւ հասկացան, որ ցույցը կարելի է ցրել միայն, երբ համոզված ես, որ հաջորդ օրն ավելի շատ մարդ ավելի ռադիկալ պահանջներով փողոց դուրս չի գա։ Հակառակ դեպքում իշխանությունը վտանգվում է եւ անգամ՝ տապալվում։ Խաղաղ եւ ոչ հակաիշխանական ցույցեր ցրելու վառ օրինակ ցույց տվեցին

Ուկրաինայի իշխանությունները՝ 2013-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ դաժան ուժ կիրառեցին արտաքին քաղաքականության դեմ բողոքող խաղաղ ուսանողների դեմ, ինչի արդյունքում ցույցերը դարձան հակաիշխանական, ու

ընդամենը 2-3 ամսում 50 մլն բնակչությամբ երկրի իշխանությունները ստիպված եղան դիմել փախուստի։ Այդ սցենարը որեւէ կերպ չի ուրախացնում իշխանություններին, ինչն իրենց ստիպում է դիմել քաղաքական հնարքների,

համոզելու, խնդրելու, սակայն՝ ոչ ուժ գործադրելու։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031