Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք մեր բեմը, ի դեմս Վովա Գասպարյանի, չի կորցրել մեծ արտիստի (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2015 11:03

Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների ֆոնին առանձնահատուկ «հմայք» ձեռք բերեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Նրա շնորհիվ ամբողջ հայ հասարակությունը մերթ ընդ մերթ հայտնվում է հանդիսատեսի կարգավիճակում ու ըմբոշխնում «մեծ վարպետի» խաղը։ Համացանցը լեցուն է նրա «Սթափվեք», «Չքվիր աչքիցս», «Խաղաղությամբ ապրեք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք, արա», «Դուք հլը չգիտեք ինչ ա ուժ կիրառելը, հոգիներս», «Կաշիդ քերթելու եմ», «Մարդ պետք ա մի քիչ գժոտ լինի», «Տո լավ եմ անում, ինչ որ անում եմ», «… քանզի մոլորյալ են ու չգիտեն թե ինչ են անում» եւ այլ ելույթների տարատեսակ տեսակոլաժներով։

Բայց ռեկորդը, իհարկե, «ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…» բացականչությունն է, որի հիման վրա ստեղծված տեսահոլովակները դիտումների ահռելի ցուցանիշներ են ապահովում։

Նույնիսկ քննարկվում է, թե արդյո՞ք մեր բեմը, ի դեմս Վովա Գասպարյանի, չի կորցրել մեծ արտիստի։ Սա, թերեւս, մասնագիտական քննարկումների թեմա է։ Սակայն Վովա Գասպարյանի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա ստեղծած կերպարի տրամադրությունների նման վայրիվերումները եւ կտրուկ անցումները, թերեւս, ինչ-որ տեղ բացատրում են մեր ոստիկանության պահվածքը վերջին օրերին։ Մեկ ջրցաններով մարդկանց ցրում են, չգիտես ինչու հետապնդում կիլոմետրերով, բռնելիս շորերը հանում, ծեծում, հայհոյում, հարյուրներով բերման ենթարկում, ժամերով սոված-ծարավ պահում ու հանկարծ՝ հաջորդ օրվանից կտրուկ դառնում են «դոբրի» կերպարներ, «ժողովրդի դարդուցավով» ապրող, օրինախախտ ոստիկաններին պատժելու պատրաստակամ իրավապահներ։

Բայց եթե մեկ-երկու օր այս բեմականացումը գուցեեւ ազդեցիկ է, սակայն շուտով դառնում է զվարճալի, այնուհետեւ ձանձրալի։ Իսկ սա արդեն ցույց է տալիս, որ մեր բեմը, թերևս, ոչինչ չի կորցրել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031