Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող երիտասարդները հայտարարություն արեցին:
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ասաց` երկու հացադուլավոր երիտասարդին չխոսեցնել, բոլոր հարցերին իրենք կպատասխանեն. «Իրենց էներգիան պետք է չսպառենք, շոգ է, վատ սեզոնին ընտրված հացադուլ է»:
Նա նաեւ անդրադարձավ քիչ առաջ ոստիկանական բաժանմունք տարված երեք երիտասարդին, որոնք ալկոհոլ էին օգտագործել. «Նրանք հայտարարել են, որ նախաձեռնության անդամներն են իրենց ալկոհոլ տրամադրել: Նրանք նախապատրաստված եկել էին, որ քաղաքացիական շարժման վրա բիծ անեին… սա փողոց չէ, pub չէ, որ ով ոնց ուզենա` խմի: Եթե միասին այստեղ մաքրում ենք, սնվում ենք, սա բացօթյա մեր ընտանիքն է, ապա համակեցության կանոնները պետք է պահենք սրբորեն»:
Նա կոչ արեց ուշադիր լինել եւ անկարգապահներին արագ հեռացնել տարածքից:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ ավելի ուշ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ