Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավորներին այսօր արդեն խորհուրդներ էին տալիս

Հուլիս 01,2015 10:45

Երեկվանից հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանը եւ Հայկ Պարիկյանը Բաղրամյան պողոտայում շարունակում են իրենց պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Հացադուլավորներին այսօր այցելել էր քաղաքացի Լյուդմիլա Մկրտչյանը եւ խորհուրդներ էր տալիս, քանի որ նա մի քանի անգամ տարբեր ժամկետներով ծոմ է պահել:

Տիկին Լյուդմիլան նրանց ասաց, որ որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեն, քիչ հարցազրույցներ տան, որպեսզի ավելորդ էներգիա չվատնեն, իսկ երբ շատ ուժեղ քաղց զգան՝ սեղմեն ատամները: Նա նաեւ խորհուրդ էր տալիս պարբերաբար քայլել՝ արյան շրջանառությունը լավացնելու համար եւ եթե հնարավոր է՝ դադարեցնեն նաեւ ծխելը:

Bagramyan_002

Հացադուլավորների խոսքով՝ այնպես չէ, որ պարապ էին եւ սկսեցին հացադուլ. գործ, բիզնես են ունեցել, ամեն ինչ թողել ու միացել են ցուցարարներին: Հիմա էլ իրենց կամքով հացադուլ են հայտարարել՝ մտածելով, որ այսպես ավելի լսելի կդառնան:

Bagramyan_004 Bagramyan_003 Bagramyan_001

08:30-ից ցուցարարները կազմակերպեցին հանրային քննարկում, որտեղ հնչեցնում էին օրակարգի հետ կապված խնդիրներ: Մասնավորապես՝ առաջարկ եղավ երեկոյան ֆիլմի դիտում անցկացնել, կապված անհնազանդությունների եւ պայքարի վերաբերյալ:

Առաջարկներ եղան, որ ուշադիր լինեն վարվեցողության կանոնների նկատմամբ եւ «անհնազանդներին» կամ ալկոհոլ օգտագործողներին հայտարարեն սադրիչներ եւ ոստիկանությանը դիմելով՝ հեռացնեն ցուցարարների շարքերից: Նշվեց նաեւ, որ սահմանվի հերթափոխ, որպեսի եւ ցուցարարների թիվը չնոսրանա եւ անընդմեջ մնացողները չհոգնեն:

Մի ցուցարար էլ դիմելով ոստիկաններին՝ ասաց, որ Իսպանիայից է եկել եւ ցավով է տեսել, թե ինչպես են ցուցարարների հետ վարվել հունիսի 23-ի վաղ առավոտյան: Նա ասաց, որ եթե ոստիկան լիներ՝ ցած կդներ գլխարկն ու կմիանար ցուցարարներին, քանի որ նրանք եւս այս ժողովրդի մի մասնիկն են:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031