Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը քիչ է մնում համոզի, թե բռնությունը կիրառվում էր մարդկային հոգիները բացահայտելու համար. «Հրապարակ»

Հուլիս 01,2015 10:33

Հայոց աշխարհի հինավուրց, պապենական հողի վրա նոր «գուրու» է հայտնվել, ոչ Հնդստանից է եկել, ոչ Հիմալայներից, ոչ էլ, առավել եւս՝ Շամաբալայի կողմերից։ Եկել է իր ոստիկանական աշխատասենյակից, թեպետ ասում է՝ ինչ Բաղրամյան պողոտայում սկսվել է շարժումը, ավելի շատ փողոցում է, քան իր սենյակում։ Այդ գուրուն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, որի՝ երիտասարդներին ուղղված երեկվա խոսքին նույնիսկ կնախանձեին կրիշնամուրտիները, Օգոստոս երանելիները, տարատեսակ ճիզվիտները եւ նրանք, ովքեր իշխանությունն իրացնում են միայն Աստծո անունից, Աստծո համար եւ Աստծո հետ։

«Այծեմնիկ, Այծեմնիկ, փոքրիկ հեղափոխական». աղջնակին «գորովալից» աչքերով նայելով՝ կրկնում է Վովա Գասպարյանը, քանզի հենց նոր նրա շուրթերից սիրտը հովացնող նախադասություն է լսել։ Աղջիկն ասում է, որ իր կարծիքով Սերժ Սարգսյանի ելույթից հետո Բաղրամյան պողոտայում իրենց մնալը սխալ է, իսկ մինչեւ երեկ չէ առաջին օրը ճիշտ էր, հիմա ինքը պարզապես մնացել է ընկերների համար եւ ժամանակ է անցկացնում։

Գուրուի աչքերը գոհունակությունից եւ իր առաքելության կաթուկ պտուղների առաջին համտեսից պսպղում են։ «Աստծո կամոք, Բարձրյալի կամոք», նա այլեւս լրջագույն ներազդեցություն ունի նոր ձեւավորած աշրամի անդամների վրա, որոնք իր բերանից՝սպրդած Աստծո խոսքը պիտի ձեռնափերի մեջ հավաքեն ու տարածեն երկրով մեկ։

Վովա Գասպարյանը, իհարկե, որպես բարձրյալի էակ, ընտրյալի բարձրյալ, մերժում է մարմինը եւ երիտասարդներին խորհուրդ է տալիս մարդուն հոգով ճանաչել՝ հղվելով Սուրբ գրքին, որին եւ ինքն է հղված ապրում։ Մերժում է իր հրոսակախմբի կողմից խաղաղ ցուցարարների, լրագրողների մարմինների հանդեպ կիրառված բռնության պատմությունը եւ երազում, որ նույն երիտասարդները միանան մերժմանը։ Քիչ է մնում համոզի, թե բռնությունը կիրառվում էր մարդկային հոգիները բացահայտելու համար, որ բացահայտվածները հոգիներով ճանաչեն Հայաստանի բովանդակ իրականությունը։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031