Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի չթաթախված. «Ժամանակ»

Հուլիս 01,2015 10:15

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հայտարարության բովանդակությունը այնքան հետաքրքրական և կարևոր չէ, որքան հայտարարությունն ինքնին: Բովանդակությունն, ըստ էության, տեղավորվում է այն ընդհանուր գնահատականների և տրամադրությունների շրջանակում, որ առկա էին Հայաստանի իշխանությունների մոտ վերջին 6-7 օրերի ընթացքում:

Առավել հետաքրքրական է այն, որ Գալուստ Սահակյանն է հանդես գալիս իրավիճակի վերաբերյալ գնահատականով և հայտարարությամբ: Սա, իհարկե, չի կարող կատարվել առանց Սերժ Սարգսյանի առնվազն համաձայնության, իսկ գուցե և ուղղակի ցուցումով: Մինչ այդ՝ հունիսի 28-ին, հայտարարություն էր արել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ իրավիճակը բավական լարված էր և կար բախումների վտանգ:

Ինչ նպատակ են հետապնդում նման հայտարարությունները: Հազիվ թե որևէ մեկը հավատա, անգամ հայտարարության հեղինակները, որ հասարակությունը կարող է լուրջ ընդունել նմանօրինակ տեքստերը այդ գործիչների անունից, ազդվել դրանցից և ասենք՝ ընդունել հորդորներն ու բացել Բաղրամյանը կամ անել այս կամ այն «կառուցողական քայլը: Վերջին հաշվով, հասարակությանը կառուցողականություն խորհուրդ տալու փոխարեն, այդ պաշտոնյաները որպես կառուցողական քայլ, ըստ էության, պետք է ողջ կուսակցությամբ հանդերձ հեռանան հասարակության զարգացման ճանապարհից:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031