«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ Այվազյանը քիչ առաջ հայտարարեց Բաղրամյանում ձեւավորած խմբերի ու նրանց անդամների մասին:
Ըստ նրա՝ ձեւավորվելու են հետեւյալ խմբերը. արագ արձագանքման խումբ, հասարակական կարգի պահպանման խումբ, տեխնիկական խումբ (որը զբաղվելու է սննդի եւ ջրի հարցերով), հասարակության հետ աշխատող խումբ, իրավաբանական խումբ եւ ֆինանսատնտեսական խումբ:
Այդ խմբերում, ըստ Նարեկ Այվազյանի, դեռեւս ներառված են հետեւյալ մարդիկ. Նարեկ Այվազյան (հասարակական կարգ), Բաբկեն Տեր-Գրիգորյան (միջազգային լրատվություն, մամուլ), Դավիթ Սանասարյան (լրատվություն, հասարակության հետ աշխատանք), Հունան Կնյազյան (հասարակության հետ աշխատանք), Արթուր Հարությունյան (տնտեսական խումբ), Արմեն Հայրապետյան (իրավաբանական), Սամվել Գրիգորյան (հասարակական կարգ), Հմայակ Մկրտչյան (լրատվություն), Փոլ Փամբուկյան (տնտեսական), Վահագն Լեւոնյան (տեղեկատվական), Դավիթ Ծաղիկյան (հասարակական կարգ), Դավիթ Սահակյան (հասարակական կարգ), Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան (տնտեսական):
Նարեկ Այվազյանը նշեց, որ ցանկը վերջնական չէ եւ համալրվելու է: Ներկայացուցիչները գտնվելու են Բաղրամյան պողոտայում:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
մայդանի նախերգանքը ավարտվեց:
Սկսում է առաջին արարը: