Այսօր ցուցարարները սովորույթի համաձայն Օպերայի տարածքից մինչեւ Բաղրամյան պողոտա երթ կազմակերպեցին, որին մասնակցում էին մոտ 30 ցուցարար: Վանկարկելով՝ «Ուղղությունը Բաղրամյան», «Միացեք», «Հաղթելու ենք» հասան Բաղրամյան եւ լռեցին: Ներկա ցուցարարներից մի մասը շրջան կազմած ընթերցանությամբ էր զբաղվում:
Aravot.am-ը փորձեց հետաքրքրվել՝ ընթերցանության նպատակը որն է, նրանցից մեկը` Տաթեւ Վարդապետյանը պատասխանեց, որ կարեւոր չէ ինչով են զբաղվում, կարեւորը ներկա լինեն, քանի որ այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ պայքարի ձեւն է ընտրում:
Մեկ այլ ցուցարար էլ դժգոհում էր ոստիկանների պատնեշից: Նա ասաց, որ իրենց նպատակը Բաղրամյան 26 հասնելն է, որպեսզի Սերժ Սարգսյանին ավելի լսելի լինեն, որին խոչընդոտում են ոստիկանները. «1988 թվականից պայքարում եմ, եկել եմ, որ պայքարը վերջացնեմ», ասաց ցուցարարը:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ