Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույցի մասնակիցներից 2-ը սկսեցին հացադուլի միջոցով պայքարել. (Տեսանյութ)

Հունիս 30,2015 22:45

Այսօր առավոտյան, Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողներից 2 հոգի՝  Հարություն Հարությունյանը եւ Հայկ Պարիկյանը հայտարարել են հացադուլ:

Aravot.am-ը փորձեց հետաքրքրվել նրանց պահանջի եւ հետագա քայլեր մասին՝ ասացին, որ հացադուլը հայտարարել են անժամկետ եւ պատճառը չեղարկումն էր, որը չհայտարարվեց:

Մեր այն հարցին, իսկ եթե պահանջն էլի չիրականացվի՝ պատասխանեցին, որ իրականում հացադուլի նպատակն այն չէ, որ մինչեւ  մահ իրենց տանջեն. «Էս որոշակի կամքի դրսևորում է, որ ուզում ենք հասկանան, գիտակցեն, որ միայն նստացույցով չի, կարող ենք նաեւ նման միջոցներ կիրառենք: Սա պայքարի մեր տարբերակն է՝ որոշել ենք հացադուլ անենք եւ սա 1օր կտեւի թե 10, 20՝ էական չի»,-ասաց հացադուլ հայտարարած Հայկ Պարիկյանը:

DSC01988

Երկրորդ հացադուլ հայտարարածը՝ Հարությունն ասաց, որ 23-ից այստեղ են եւ գրեթե առանց քնելու են անցկացրել: Նրա ասելով, նաեւ քիչ էին սնվում, իսկ տուն գնում էին օրվա մեջ ընդամենը 1 ժամով՝ լողանալու եւ զգեստափոխվելու համար: Հիմա հացադուլի ժամանակ տղաները միայն ջուր են խմում: Հարցին, թե ինչպե՞ս եք հիմա ձեզ զգում պատասխանեց, որ շատ թույլ է զգում եւ արտաքինից էլ դա երեւում է, բայց կդիմանա: Նա վստահ է, որ իրենց պայքարի այս տարբերակը հաջողությամբ կավարտվի եւ Սերժ Սարգսյանին կհասնի բողոքի իրենց ձայնը եւ կհաղթեն:

Մեր այն հարցին էլ, որ եթե ձեր սպասումները չիրականանան, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Հարությունը պատասխանեց՝ անակնկալ է լինելու:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930