Մինչ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում էր ապատեղեկացված ցուցարարներին (այն էր, թե ոստիկանները փորձում են առգրավել բարձրախոսները), բացատրել, որ չեն տանում, այլ չեն թույլատրում գործարկել, ցուցարարները գոչում էին՝ հեռացեք, իսկ մեծահասակ ցուցարարներից մեկը մոտեցավ եւ սկսեց վեճի բռնվել պարոն Օսիպյանի հետ՝ ասելով. «Ինչու քրեական գործ չեք հարուցում, 12 զիբիլի «վեդրոն» է հետաքրքիր, թե՞ մեր երեխեքը: Ամբողջ աշխարհը խոսեց դրա մասին…»: Կողքից նաեւ մեկ այլ ցուցարար փորձեց խոսել, որին ի պատասխան՝ պարոն Օսիպյանը ասաց. «Դուք այնքան անկազմակերպ եք, անգամ մեկդ մեկիդ հարգելու ցանկություն էլ չունեք»:
Ցուցարարները շարունակեցին բարձր գոչել՝ «ազատ, անկախ Հայաստան»՝ խլացնելով պարոն Օսիպյանի խոսքը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ