Այս պահին խիստ լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում: Ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պատճառն այն է, որ ոստիկանությունը ցանկանում է Բաղրամյան պողոտայից տանել բարձրախոսները:
Ցուցարարներն ընդդիմացան, նշելով, որ իրենց հավաքը խաղաղ է: Իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, որ իրենց հավաքը ոչ օրինական է:
Այնուհետեւ ոստիկանները շղթա կազմեցին եւ ներխուժեցին հավաքված ցուցարարների մեջ: Այդ ընթացքում բախումը ավելի թեժացավ, սակայն ցուցարարները միմյանց հորդորում էին հանգստանալ, հանդարտվել եւ տուրք չտալ սադրանքներին:
Կարդացեք նաև
Այս պահին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ Դավիթ Սանասարյանը քննարկում են խմած մարդկանց ցուցարարների շարքերից հեռացնելու հարցը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մի որոշ ժամանակ բարձրախոսները դեռ կշարունակեն մնալ այստեղ:
Բայց իրավիճակը դեռ շարունակվում է մնալ լարված: Ոստիկանները դեռ չեն հեռացել ցուցարարների շարքերից: Ոստիկանները, սակայն նորից շղթա կազմեցին եւ մտան ժողովրդի մեջ:
Հունան Պողոսյանն էլ հայտարարում է, թե «դու ի՞նչ ես այստեղ անում Նախախորհրդարան», իսկ ցուցարարները գոչում են «չենք վախում», «հեռացեք-հեռացեք»:
Դավիթ Սանասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ, այնուամենայնիվ, ոստիկանները թեեւ հեռացան ժամանակավոր, սակայն մտադրված են ուժով տանել բարձրախոսները:
Այս պահին ժողովուրդը նստացույց է անում, սակայն այստեղ չկան մշակույթի գործիչներ, պատգամավոր, կենդանի պատը չկա:
Մանրամասները` ավելի ուշ
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ընտրութիւնները» Հայաստանի մէջ մասամբ խեղաթիւրուած են:
Սակայն եթէ այդպէս չլինի, երկիրը արդէն անհետացած կ’ըլլար:
Այսինք, թէկուզ շատ փայլուն չէ այժմու վիճակը, սակայն այդքանն ել կործանած կը լինէր:
Այս նորագոյն դէպքերը պարզապէս մի յաւելեալ փաստ են այս – ցաւագին – հաստատումին:
Այս երեխաները իրենք զիրենք կարծում են Փարիզում, Լոնտոնում կամ Ուաշինկթընում: Պիտի որ գիտնան թէ… ուր են:
«Երկիրը» պարզապէս պատրաստ չէ, ատակ չի՝ ժողովրդավարութեան այն մակարդակին որու մասին ոմանք երազում են:
Այս է պարզ իրականութիւնը:
Շատ անհաճոյ, սակայն բացայայտ կացութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա —
https://www.shoushisummercamp.org/