Երևան, Հայաստան. Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 239-ամյակը: Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գովեստով արտահայտվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերության մասին՝ շեշտելով պատմական, մշակութային ու ընտանեկան կապերը, որ միավորում են երկու երկրներին:
Իր խոսքում դեսպան Միլսը նշեց. «1776թ. հուլիսի 4-ին մի խումբ հայրենասերներ հայտարարեցին, որ ամերիկացիներն այսուհետ պետք է ապրեն առանց բռնակալության, ունենան մտածելու ու ինքնարտահայտվելու ազատություն և իրենք որոշեն, թե ինչպես են կառուցում իրենց կյանքը: Այժմ, 239 տարի անց, ունենք ժամանակի փորձությանը դիմացած ժողովրդավարություն, որ այնժամ անհավանական էր թվում, ու ունենք հիշյալ ազատությունները, որոնք մենք՝ ամերիկացիներս ու նաև ողջ աշխարհը, այդքան արժևորում են»:
Ապա` անդրադառնալով Երևանյան լճի հարևանությամբ գտնվող դեսպանատան համալիրի 10-ամյակին՝ դեսպանը Միլսը մեծարեց դեսպանությունում ամենաերկար աշխատած 10-ը հայ աշխատակիցներին՝ նշելով, որ դեսպանությունն իրապես ուժեղ է ոչ թե շաղախի ու քարերի ամրության, այլ այն մարդկանցով շնորհիվ, ովքեր ամեն օր մեծ նվիրումով իրենց ներդրումն են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ «Հոլիվուդ նոն-ստոպ» ծրագրով՝ հնչեցնելով տարբեր շրջանի հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Այս հոյակապ համերգով նաև պաշտոնապես մեկնարկեց մշակութային, հակապես ամերիկյան մշակույթին վերաբերող միջոցառումների մի շարք, որը դեսպանությունը կիրականացնի հուլիս ամսվա ընթացքում:
Անկախություն տոնը, որն ամերիկացիները համարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրը, նշվում է հուլիս 4-ին՝ նշանավորելով Անկախության հռչակագրի ընդունումը 1776թ. հուլիսի 4-ին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Լուսանկարները` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջից