Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս պահին Բաղրամյան պողոտայում է, որտեղ ընթանում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան:
Ըստ 1in.am-ի ուղիղ հեռարձակման, եւ այս լրատվամիջոցի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետք է ազգայնացվի, որպեսզի մենաշնորհի միջոցով չչարաշահի իր դիրքերը, որպեսզի այդ մենաշնորհի միջոցով քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի չվատթարացնի, եւ չվնասի պետությանը:
Հարցին՝ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է, քանի որ սակավաջուր տարի է եղել, ատոմակայանն է երկար ժամանակ կանգնած եղել, եւ այդ գումարները պետք են, Փոստանջյանն ասաց, որ անցյալ տարի էլ տեղի ունեցավ նույն անհիմն թանկացումը, հանրությունը բողոքում էր, բիրտ ուժով ճնշեցին այն, նույնն էլ եղավ այս տարի. «Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը, եթե մտածում են համակարգի առողջացման մասին, ապա պիտի մտածեն չարաշահումների մասին: Ուղղակի իրենք աշխատում են ՀԷՑ-ի ախորժակը բավարարեն, նաեւ իրենց ախորժակը բավարարեն: Որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել»:
Փոստանջյանը նկատեց, որ միջազգային հեղինակավոր ընկերության կատարած աուդիտի տվյալներով ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ը, որի դուստր ձեռնարկությունն է ՀԷՑ-ը, շահույթով է աշխատել, հետեւաբար շահույթ ունեցող կազմակեպությունը չէր կարող այսպիսի հիմնավորմամբ թանկացներ: «Մենք պահանջում ենք դադարեցնել սակագնի բարձրացման անցյալ եւ այս տարվա որոշումը, որովհետեւ երկուսն էլ անհիմն են, սակագինը պիտի նվազի»,-ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Փոստանջյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի վերաբերմունքն այս հարցում համարժեք չէ որպես ռազմավարական գործընկեր:
ԱԺ պատգամավորի խոսքերով՝ Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնել է պետք, եւ պատահական չէ, որ Բաղրամյան պողոտան քաղաքացիները փակել են. «Իշխանությունները տարանջատված չեն, Սերժ Սարգսյանը բռնազավթել է դատական համակարգը, սահմանադրական դատարանը, գործադիր իշխանությունը»,-ասաց Փոստանջյանը, նշելով, որ այդ երեւույթից պետք է ազատվել:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիա մասնակիցների, այսպես ասած՝ 2 մասի բաժանմանը, տիկին Փոստանջյանն ասաց, տեղի ունեցավ ժողովրդավար բանավեճ, մարդկանց այն մասը, որոնք ուզում են մնալ Բաղրամյան պողոտայում, հաղթեց, եւ երիտասարդները, որոնք անփորձ են եւ դժվար է այսպիսի բարդ իրավիճակներում կողմնորոշվել, գտան, որ ճիշտը Բաղրամյան պողոտայում մնալն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հայաստանի մէջ ընտրութիւններու արդիւնքները մասամբ խեղաթիւրուած են:
Սակայն եթէ այդպէս չլինի, երկիրը արդէն անհետացած կ’ըլլար:
Այսինք, թէկուզ շատ փայլուն չէ վիճակը, սակայն այսքանն ել կործանած կը լինէր:
Այս նորագոյն դէպքերը պարզապէս մի յաւելեալ փաստ են այս – ցաւագին – հաստատումին:
Այս երեխաները իրենք զիրենք կարծում են Փարիզում, Լոնտոնում կամ Ուաշինկթընում: Պիտի որ գիտնան թէ… ուր են:
«Երկիրը» պարզապէս պատրաստ չէ, ատակ չի՝ ժողովրդավարութեան այն մակարդակին որու մասին ոմանք երազում են:
Այս է պարզ իրականութիւնը:
Շատ անհաճոյ, սակայն բացայայտ կացութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/