Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պայքարի հաղթանակին կես քայլ է մնացել». ակտիվիստ

Հունիս 30,2015 19:25

Քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի համոզմամբ, պատասխանատվության բեռն էր «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդներին ստիպել հեռանալ Բաղրամյան պողոտայից:

«Պատասխանատվության բեռը ծանր էր երիտասարդների վրա եւ այդ բեռը թույլ չտվեց նրանց մինչեւ վերջ մնալ: Այդ բեռը ծանր էր ոչ միայն երիտասարդների, այլեւ   կուսակցությունների բոլոր այն մասնակիցները, որոնք շարժվել են դեպի Բաղրամյան 26 նույն պատասխանատվության բեռը վախեցել են կրել: Նաեւ այն քաղաքական ուժերի առաջնորդները, որոնք չեն շարժվել ու մինչեւ շարժվելն են վախեցել, գնացել  տուն:

Վերջին վառ օրինակը Ծառուկյանն էր»,- ասաց Սուրեն Սահակյանը:

Անդրադառնալով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող անհասկանալի զարգացումներին, նա բացատրեց. «Հայտնի դեմքերը չկային ու տեղեկատվության բլոկադա էր, բայց այստեղ նորմալ վիճակ է: Քաղաքացիները նորից կազմակերպվեն, այստեղ կլինեն հանրահայտ դեմքեր, տեղեկատվության բլոկադա չի լինի այլեւս»:

Ըստ նրա, փողոցային պայքարը նոր փուլ է մտնում ու ամենեւին էլ լճացման վտանգ չկա, ինչպես մտահոգվում էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները.«Մինչեւ լճանալը երկար ժամանակ պետք է անցներ, լճացում կլիներ տեւական անգործության դեպքում: Բայց այստեղ անգործություն չկա: Վերջին երկու օրվա ընթացքում գործողություններ եղան, ոստիկանության օպերացիան կանխվեց մեծաքանակ ցուցարարների միանալով: Լճացել էր մեր նստացույցը քաղաքապետարանի դիմաց (հիշեցնում է տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարը), բայց այս պայքարը նոր փուլ է մտել»:

Անդրադառնալով մտահոգություններին, թե այս պայքարը կուսակցականացվելու է, երեկ Բաղրամյան պողոտայի հարթակում կուսակցական երիտասարդներ էին, նա ասաց՝ կուսակցական երիտասարդները որդեգրել են մի քաղաքականություն, որով իրենց դասում են որպես հանրային շահի ծառայող. «Մեր հանրությունը շատ է հիասթափվել. պահանջներ է դրել ու հետեւողական չի եղել դրանց հասնելուն, իմ գնահատմամբ այս պայքարի հաղթանակին կես քայլ է մնացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930