Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին «Անդրադարձը» Բաքվի Եվրոպական խաղերին

Հունիս 30,2015 18:30

Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի՝ Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերի մասնակցության արդյունքների ամփոփման առիթով հրավիրված ասուլիսով «Անդրադարձ» մամուլի ակումբը նշեց իր նորամուտը լրատվական դաշտ:

Արայիկ Բաղդադյանը նշեց, որ իր ղեկավարած ընտրանին հանդես եկավ հիմնականում ըստ քաշային կարգերի իր առաջատար ըմբիշներով եւ հավելեց, որ նրանցից յուրաքանչյուրը մարզական պատրաստվածության աստիճանով ի վիճակի էր մրցանակային տեղ գրավել. «Մեկնելուց առաջ բոլորն էլ գիտեին, թե ուր են մեկնում եւ ինչ պայմաններում են պայքարելու: Տղաները լավ էին նախապատրաստված, բայց մրցավարությունը, սկսած վիճակահանությունից, մինչեւ բուն գոտեմարտերը, կողմնակալ էր: Բոլորդ էլ ուղիղ հեռարձակմամբ տեսած կլինեք, որ մեր տղաների մասնակցությամբ գոտեմարտերում հավասար իրավիճակներում առավելագույնը մեկ րոպեի ընթացքում ռեֆերիները մերոնց էին նկատողություն հայտարարում: Բայց ես չեմ ուզում մեր ըմբիշներին արդարացնել: Ես նրանցից դժգոհ եմ: Մեկնելուց առաջ նրանց հետ խոսել ու բացատրել ենք հնարավոր ամեն բան: Բայց հոգեբանական խնդիրներ, այնուամենայնիվ, ունեցան: Նրանց մի մասի համար անձնական գլխվոր խնդիրը տվյալ գոտեմարտում ընդամենը չպարտվելն էր, այլ ոչ թե հաղթելը: Մի մասն էլ՝ անպայման հաղթելու մեծ ցանկությունից պարզապես «վառվեց», ինչպես ասում են սպորտում: Բայց Եվրոպական խաղերին մասնակցելը իմ կարծիքով մեր բոլոր մարզիկների համար էքստրեմալ պայմաններում պայքարելու առումով լավ փորձություն եղավ՝ աշնանը Լաս-Վեգասում կայանալիք օլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ», – ասաց Արայիկ Բաղդադյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930