Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «Ռուսական ընկերությունը ՀԷՑ-ն հենց այնպես չի տալու»

Հունիս 30,2015 17:52

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը լավն է, եւ այն ավելի լավը կլինի երկու ամսից, երբ Հայաստանը հետ վերցնի էլեկտրացանցերը: Այս հայտարարության մասին Aravot.am-ի զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

«Ես չեմ հավատում նման բանի: Ռուսական ընկերությունը ՀԷՑ-ն հենց այնպես չի տալու, բայց միաժամանակ՝ հակառակ իրավիճակն է, երբ ռուսական ընկերությունը ի վիճակի չէ կառավարել, պահել, միջոցներ ծախսել: Պիտի փորձի գտնել տարբերակ՝ էլի օգտագործելով ոչ թե իր ռեսուրսները, այլ հայերի հետ կապված ռեսուրսները: Սամվել Կարապետյանի մասին խոսակցությունները դատարկ չեմ համարում, այսինքն՝ ինչ-որ մի տարբերակ է, որտեղ պատասխանատվությունը ամբողջությամբ ռուսական ընկերության վրա չլինի: Բայց միաժամանակ՝ քաղաքական առումով չեմ կարծում, որ ՀԷՑ-ը պարզապես թույլ կտա, որ սեփականատերը լինի ԵՏՄ-ից դուրս՝ կոպիտ ասած՝ արեւմտյան սեփականատեր լինի»,- ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը հեռանալու է, քանի որ այլ տարբերակ չի ունենալու. «Բայց ավա՜ղ, դա տեղի կունենա այն բանից հետո, երբ երեւի այստեղ ոչինչ չի լինի այդ համակարգից: Որովհետեւ մինչեւ վերջին պահը նա կփորձի վերահսկողությունը պահել, տարբերակներ գտնել տարբեր ձեւերով»:

Անդրադառնալով նախագահի առաջարկած լուծմանը՝ տնտեսագետն ասաց, որ աուդիտը համարում է իրավիճակի մի փոքր մեղմում. «Իսկ ո՞վ էր խանգարում, որ աուդիտն անեին մինչեւ այդ, հիմա, աուդիտը միշտ էլ կարելի է անել, շատ նորմալ գործընթաց է: Ուրիշ խնդիր է այսօր էներգետիկ համակարգում, հարցեր, որոնք բարձրացվել են. մեզ մոտ էլեկտրաէներգիան սպառողին հասնում է չափազանց բարձր գնով, սպառողը ի վիճակի չէ վճարել, վճարունակ չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Ինչու է ռւսական ընկերությունը Վրաստանում աշխատում նորմալ ի տարբերություն Հայաստանի:
    Ամեն ինչում մեղավոր են ռուսները, իսկ մեր իշխանությունները հրեշտակներ են: Ի դեպ,ասում են Պուտինը փայ ունի կարմիր գծերի, տեսախցիկների, շինարարության մեջ ատկատների, պետական գնումների 800մլրդ թալանի, բոլոր արտահանումների և ներմուծումների մեջ 50%-ի չափով: Սամվել Ալեքսանյանի մենաշնորհներն էլ իրականում նրան են պատկանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930