Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը հայտնեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամի 180 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է 6.5 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ: Դրա շնորհիվ կոռոգվեն տարածքներ Կիրանցի հարեւան Աճարկուտ համայնքում, նաեւ Կիրանցի 100 հա հողը: Ջրագիծը սկիզբ է առնում նշանավոր Առաքելոց վանքից մոտ 1 կմ վերեւ:
Հմայակ Նազարյանն ասաց, որ այս տարվա հորդառատ անձրեւների պատճառով որոշ խնդիրներ են առաջացել ջրագծի ամբարտակում: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, եւ ինքնահոս ջրագիծը կգործի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ