Բաղրամյանում հավաքվածներն ասում են, որ հանրության երեք պահանջներից որևէ մեկը դեռ չի կատարվել և իրենք շարունակելու են պայքարը:
Քիչ առաջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից իրազեկման երթի դուրս եկան քաղաքի փողոցներում:
Իրազեկման թերթիկներում, մասնավորապես, գրված է. «Այս իրավիճակում կենսական է դառնում հանրության ուժերի կենտրոնացումը: Յուրաքանչյուրիս ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր դեր կարող է ունենալ պայքարի հետագա զարգացման համար:
Հունիսի 29-ին ցուցարարների մի մասը ստեղծեց բաց աշխատանքային խմբեր, որոշվեց, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ և հանրային քննարկումներ։
Կարդացեք նաև
Ի՞նչ կարող ես անել դու.
-մասնակցել ամեն օր Բաղրամյանում 20:30-ին կազմակերպվող հանրային քննարկմանը
-միանալ աշխատանքային խմբերին կամ ստեղծել քո խումբը (խմբերի մասին տեղեկություն կարող ես ստանալ հանրային քննարկման ժամանակ)
– տարածել այս թռուցիկը
– տարածել տեղեկատվություն ֆեյսբուքով և այլ միջոցներով
– մասնակցել շուրջօրյա նստացույցին, հերթապահել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ