Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

Հունիս 30,2015 16:22
Artaradatutyun

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID):

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու  համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման գործում: «Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,- ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարևորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ և նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը:

USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության և փոխադարձ վստահության մեջ է:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930