Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիների հետ բացատրական աշխատանք է տարվել. «Ա1+»

Հունիս 30,2015 16:05

Համայնքների ֆինանսիստների միավորումը և «ՀաՄաՏեղ» ծրագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, առաջիկա 5 տարիներին համայնքների խոշորացման հարցով նախաձեռնություն է իրականացնելու։ Այն ներառում է աշխատանք պետության, ավագանու և բնակչության հետ։ Վերջինների դեպքում հիմնական խնդիրը իրազեկվածության պակասն է։

«Ամենօրյա աշխատանք ենք իրականացնում ՏԿԱԻՆ-ի հետ։ Ունենք 75 մոդելային համայնք, որոնցից 40-ն ընդգրկված են խոշորացման ծրագրում։ Հայտարարելու ենք մրցույթներ՝ համայնքներին դրամաշնորհ տրամադրելու համար»,-պատմեց «ՀաՄաՏեղ» ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը։ Նա նաև հայտնեց մի նորույթի մասին. «Օժանդակելու ենք, որպեսզի համայնքների բնակիչներն ուղղակի ստորագրություններ հավաքելու միջոցով իրենց հարցերը ներկայացնեն ավագանուն։ Սա վաղուց կիրառվում է Եվրոպայում»։

Իսկ հանրաքվեի մասով պարոն Թումանյանն ընդգծեց. «Սա Հայաստանի պատմության մեջ լավագույն հանրաքվեն էր»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930