Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը չի պատրաստվում ունեցվածքը վաճառել, ՀԷՑ-ի պարտքերը մարել (Տեսանյութ)

Հունիս 30,2015 15:47

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լուրջ չի համարում քաղաքացիների այն պահանջը` որ կուտակած ունեցվածքը վաճառի, ՀԷՑ-ի պարտքերը մարի, քանի որ այդ միջոցներով 2 տարվա պարտքեր կարող է մարվել:

Այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովին պատասխանելով լրագրողների հարցերին Երվանդ Զախարյանն ասաց, որ ինքը չգիտի, թե նախագահի` ՀԷՑ-ի 7 դրամը փոխհատուցելու միջոցները որտեղից են վերցվելու:

Հարցին, թե որքան կտեւի աուդիտը, պարոն Զախարյանն ասաց, թե կլինի 3 ամիս, 4 ամիս կամ 6 ամիս` ծավալները ցույց կտա: Հարցին, թե թալանի հարցն է՞լ է ուսումնասիրվելու, Երվանդ Զախարյանն ասաց, որ նման ձեւակերպումներից հեռու մնանք. «Կա աուդիտ, այն բոլոր հարցերի պատասխանը կտա»:

Այն հարցին, եթե երկար տեւեց միջոցներ կգտնվե՞ն 7 դրամը փոխհատուցելու, պարոն Զախարյանը վստահեցրեց` այո:

Հարցին էլ՝ թե մասնագետները էներգետիկ համակարգը շատ վատ են ներկայացնում, ասում են, որ էներգետիկ անվտանգության ռազմավարություն չունենք, պարոն Զախարյանն ասաց, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անդրադարձել է այդ հարցերին եւ դրանով էլ պայմանավորված է, որ մի շարք հարցերի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ են կատարվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930