«ԱԶԴ» ընկերությունը նախաձեռնել է մի նախագիծ, որի նպատակն է մատուցել դասական երաժշտությունը մատչելի, հաճելի և ժամանցային ձևի մեջ:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում դասական երգիչները կմիավորվեն մեկ նախագծի շրջանակներում` կատարելու հայտնի և սիրված ստեղծագործությունները ինչպես մեծ բեմերից, այնպես էլ ակումբային ֆորմատում: Ներառելով որոշ չափով նաև շուոյի տարրեր` հանդիսատեսին կմատուցվեն ստեղծագործություններ, որոնք այսօր գրեթե չեն հնչում մեր երկրի բեմերից: «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» նախագծի նպատակն է հասարակությանը ավելի մոտեցնել որակյալ երաժշտությանը:
Նախագիծը միավորել է երիտասարդ կատարողների, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բարձր կատարողական արվեստով, հաճելի ձայնային տեմբրով, արտիստիկ կեցվածքով: Մասնակիցները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են, մեր երկրում հանդես են գալիս ակտիվ երաժշտական գործունեությամբ, ունեն բեմական մեծ փորձ:
Ծրագրում ընդգրկված են հայտնի դասական ստեղծագործություններ, նեոպոլիտանական և իտալական երգեր (Caruso, O sole mio, Non ti scordar di me, Torna a Surrineto, Adagio), ռուսական և հայկական սիրված ռոմանսներ (Ա.Բաբաջանյան, Վ.Կոտոյան), Կոմիտասի սիրված երգերից պապուրի բոլոր մասնակիցների կատարմամբ, հանրահայտ օպերային արիաներ (Ռիգոլլետո, Տրավիատա):
Ստեղծագործություններն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի դրանք հետաքրքիր լինեն ինչպես ամենաքմահաճ ունկնդրին, այնպես էլ նրանց, ովքեր դասական համերգների քիչ են հաճախում:
Եվրոպական մի շարք զարգացած երկրներում նմանատիպ ծրագրերը մեծ հաջողություն են ունենում` միավորելով դասական կատարողների և մատուցելով հասարակության կողմից սիրված ստեղծագործությունները ինչպես դասական, այնպես էլ փոփոխված տարբերակներով: Այս պրակտիկան կկիրառվի նաև «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» նախագծի շրջանակներում:
Նախագծի մասնակիցներն են`
Հայկ Թոնգուրյան, տենոր
Ալին Գոյան, սոպրանո
Վիգեն Ահարոնյան, բարիտոն
Խաչիկ Բեկյան, բաս
Հասմիկ Հարությունյան, սոպրանո
Նվարդ Մարուխյան, դաշնամուր
«ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» նախագծի առաջին համերգը կկայանա 2015թ. հուլիսի 9-ին «Մեցցո» ակումբում:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ