Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խամիս Մասիմով. «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ընտրում են բոլորովին այլ դեմքեր, ոչ թե՝ ժողովուրդները»

Հունիս 30,2015 15:32

Հունիսի 13-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած «Եվրոպական ինտեգրացիայի վրացական փորձը որպես հակամարտությունների ձեւափոխման գործիք»  թեմայով հասարակական լսումների ժամանակ ելույթ ունենալով՝ Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Աստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ Խամիս Մասիմովը հայտարարեց. «Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են կափարիչի տակ: Դա  միանշանակ է:

Թե ո՞ւմ կափարիչի տակ, դա նույնպես միանշանակ է: Ես չեմ հասկանում, թե եվրաինտեգրացիան ինչպե՞ս կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Դա աբսուրդ է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընտրում են բոլորովին այլ դեմքեր, ոչ թե` ժողովուրդները, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական սեկտորը ամբողջությամբ ոչնչացված է, ուրեմն պետք է ասենք՝ ի՞նչ եվրոպական ինտեգրացիայի մասին խոսք կարող է լինել: Ես կարծում եմ՝ ավելի լավ կլինի , որ մենք խոսենք կովկասյան ինտեգրացիայի, ժողովրդական դիվանագիտության մասին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930