Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը եւ Հայաստանը հասկացել են երեւանյան ցույցերի խնդրի խորությունը. The Wall Street Journal

Հունիս 30,2015 15:29

Տասը հազար ցուցարարներ հանգստյան օրերին դուրս են եկել Երեւանի փողոցներ բողոքելու կառավարության դեմ: Ռուսական ԶԼՄ-ների արձագանքից թվում է, թե Կրեմլը անհանգստացած է: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal»-ը:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ խնդիրը ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, այլեւ՝ Հայաստանի տնտեսության կառավարումը Ռուսաստանի կողմից եւ կոռուպցիան, որոնք Կրեմլի բիզնես մոդելի առանձնահատկություններն են:

Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության, ռուսական «Ինտեր ՌԱՈ»-ի սեփականատեր Իգոր Սեչինը, Վլադիմիր Պուտինի մոտիկ ընկերն է: Ցուցարարները պնդում են, որ կազմակերպությունը կոռումպացված է:

Թվում է, թե Հայաստանի նախագահը եւ իր ռուս գործընկերները հասկացել են հարցի խորությունը: Կրեմլը 200 միլիոն դոլար ռազմական օգնություն է տրամադրելու Հայաստանին, որը Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտության մեջ է: Մոսկվան նաեւ որոշել է Հայաստանին հանձնել ռուս զինվորին, որը Գյումրիում մի ամբողջ ընտանիք է վերացրել:

ԱՄՆ-ն եւ Եվրոպան, ըստ «The Wall Street Journal»-ի, պետք է նպատակ դնեն ժխտելու ռուսական հետագա ոտնձգությունները արեւմտամետ քայլերը խրախուսելու միջոցով: Սակայն ոչ մի այդպիսի գործողություն չկա: Անցած ամիս Եվրամիությունը նորացրեց Արեւելյան գործընկերների հետ իր հարաբերությունը: Սակայն այս երկրներին զրկելով ամբողջական ասոցիացիայից, Եվրոպան նրանց դրդում է մտնել Պուտինի ոլորտ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930