Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար տատիկ. «Ով լույսի փողերը կերել է, թող նա էլ վճարի»

Հունիս 30,2015 15:22

Հռիփսիկ Վարդանյանն ամեն օր գալիս է Բաղրամյան պողոտա, ասում է՝ իրենց շենքից միայն ինքն է պայքարում, չնայած ոտքի վրա երկար կանգնել չի կարող՝ ավտովթարի պատճառով վնասվածքներ է ստացել: Ներկայումս ձեռնափայտով է տեղաշարժվում:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ 88 թվականից բոլոր ցույցերի մասնակիցն է եղել: «Ոչ մեկ էլ չի կարող լույսի փողերը, ուրիշի կերածը վերադարձնել, ով կերել է, թող նա էլ էդ փողերը տա»,-զայրանում է տատիկն ու ասում, որ սիրած թոռնիկը, որ երկար տարիներ չէր ուզում գնալ Հայաստանից, ստիպված օրվա հացի գումար աշխատելու համար Ռուսաստան է մեկնել:

Ոտքի մեջ երկաթե ձող կա, բայց տիկին Հռիփսիկը շարունակում է գալ Բաղրամյան պողոտա, ասում է՝ 27 տարվա պայքարի փորձ ունի. «Ես մասնագիտություն չունեմ, բայց պայքարի պրակտիկաս մասնագիտությունից էլ բարձր է, պայքարում եմ, որ ամեն ինչ լավ լինի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930