Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը վիճեց ակտիվիստի հետ. «Փորձում եք դիվիդենտներ հավաքել, ցույց տաք, որ գնդապետին ինչ ասեցիք»

Հունիս 30,2015 15:15

«Դուք որ ասում եք մենք չենք ցրում, իրավունք չունեք ցրելու, սա Սահմանադրությամբ նախատեսված խաղաղ հավաք է»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարն այսպես հակադարձեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, երբ նա ակտիվիստներին սպառնաց, որ ոստիկանության համար մի քանի րոպեի հարց է նրանց ցրելը եւ Բաղրամյան պողոտան բացելը, բայց այդ «անօրինական հավաքը» չեն ցրում, ուզում են ակտիվիստներն իրենք հեռանան:

Օսիպյանը պատասխանեց. «Ցույց տվեք օրենքը: Դուք լսել եք մի բան, չեք տիրապետում իրավագիտությանը, եւ այստեղ փորձում եք դիվիդենտներ հավաքել, ցույց տաք, որ գնդապետին ինչ ասեցիք: Հարգելիս, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի 33 հոդվածի առաջին մասով ոստիկանությունն իրավունք ունի սա կարգի բերելու: Բացեք նայեք, դուք, որպես քաղաքացի, ունեք իրավունքներ, նաեւ՝ պարտականություն»:

Ակտիվիստը պնդեց՝ դուք չեք կարող արգելել խաղաղ հավաքը՝ Օսիպյանը վիճեց եւ հակադարձեց. «Այո, իրավացի եք, բայց ոչ անօրինական: Դուք սահմանափակել եք քաղաքացիների համաչափ տեղաշարժը, ի վիճակի՞ եք լսել: Սահմանափակել եք մարդկանց հանգստի սահմանադրական իրավունքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930