Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկան «Ոչ թալանին» նախաձեռնության տղաները: Նրանք Բաղրամյան պողոտա եկան մամուլի ասուլիսից, որտեղ հայտարարել էին Բաղրամյան պողոտա վերադառնալու մասին:
Տղաները հավաքված են մի անկյունում եւ ինչ-որ հարցեր են քննարկում: Ժամանակ առ ժամանակ ծափեր են հնչում: Նրանց են մոտեցել նաեւ Բաղրամյան պողոտայում գտնվող երիտասարդներ: Քննարկմանը լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել:
Ի դեպ, Վաղինակ Շուշանյանը նրանց հետ չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ