ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մասնագետները պնդում են, որ ՀԷՑ-ում նախատեսված աուդիտը չի բացահայտի եղած չարաշահումները, եթե դրանք կան, ի պատասխան ժպտաց եւ ոչինչ չասաց:
Վարչապետը լրագրողների հարցերին պատասխանեց այսօր «Տնտեսական օրակարգ» ֆորումի ընդմիջման ժամանակ:
Այն հարցին, թե ՀԷՑ-ի ազգայնացման մասին խոսակցությունները իրակա՞ն են, վարչապետն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, մինչեւ չլինեն աուդիտի արդյունքները:
Կարդացեք նաև
Հարցին էլ, թե ի՞նչ միջոցներից են տրվելու այն գումարները, որ նախագահը խոստացել է փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված, մինչեւ աուդիտի արդյունքները պարզվեն, Հովիկ Աբրահամյանն ասաց՝ «Հանգիստ եղեք, բյուջեից չի փոխհատուցվելու»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ի՞նչ է, գաղտնի՞ք է, հասարակությունն իրավունք չունի՞ իմանալու, թե արտաբյուջետային միջոցները որտեղից են վերցվելու, վարչապետն ասաց, որ այդ մասին կհայտարարվի:
Հարցին՝ 2014-ին էլ է ՀԷՑ-ում աուդիտ անցկացվել եւ չարաշահումներ հայտնաբերվել, ինչո՞ւ թանկացրին՝ չհենվելով այդ արդյունքների վրա, այս եւ այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ