Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը՝ «կենդանի պատ» ՀՀԿ-ականների մասին. «Սա նրանց կողմից բավականին համարձակ քայլ էր» (ձայնագրություն)

Հունիս 30,2015 14:52

«Սա նրանց կողմից բավականին համարձակ քայլ էր»,-հարցին՝ արդյոք ճի՞շտ էր Արմեն Աշոտյանի և Սամվել Ֆարմանյանի՝ Բաղրամյան այցելելը, հատկապես այն ֆոնին, թե ինչպես նրանց դիմավորեց ժողովուրդը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, թե քաղաքական գործիչը պիտի ժողովրդի կողքին լինի և կարողանա հասկանալ՝ ինչ են ուզում մասսաները, ուստի դրանով է բացատրվում նրանց քայլը:

Հարցին՝ տիկին Նաղդալյանը պատրաստվու՞մ է դիմել այդ քայլին, նա պատասխանեց. «Եթե պատրաստվեմ այդ քայլին, Դուք տեղյակ կլինեք»:

Դիտարկմանը՝ սահմանադրական բարեփոխումների նախաշեմին կկարողանա՞նք Վենետիկի հանձնաժողովին ապացուցել, որ ժողովրդավարական երկիր ենք և արդյոք դրա համար չէ՞ր, որ իշխանությունները չէին ցրում Բաղրամյանի ցույցը, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Կարծում եմ հենց այն երևույթը, որը օրեր շարունակ ունենք մեր մայրաքաղաքում, լավագույն իլյուստրացիան կլինի այն հարցի վերաբերյալ արդյոք ժողովրդավար երկիր ենք: Ինչ վերաբերում է հունիսի 23-ի գործողություններին, ապա այն ծառայողական քննությունը, որ իրականացվելու է, տեղին է և տալու է շատ հարցերի պատասխաններ»:

Լրագրողի դիտարկմանը՝ բավականին լավատեղյակ է իրավիճակին, ուստի ինչպե՞ս տեղյակ չէ Աշոտյանի հետ կատարվածին, տիկին Նաղդալյանը հակադարձեց. «Ես չասեցի, թե ինչ է կատարվել է Աշոտյանի հետ, տեղյակ չեմ, հակառակը: Այն, ինչ մամուլում արծարծվել է, տեղյակ եմ, թեև իսկապես ծանրաբեռնված ենք եղել»:

Հարցին՝ այս դեպքում ճի՞շտ է վարվել ժողովուրդը Աշոտյանի պարագայում, տիկին Նաղդալյանը, այդպես էլ հարցը մինչև վերջ չլսելով, կես կատակ կես լուրջ ասաց. «Ժողովուրդը միշտ ճիշտ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930