Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը՝ Վլ. Գասպարյանի վատ հոգեվիճակի մասին. «Ո՞վ էր լարվել, միգուցե թվացել է, ճիշտ չեք ընկալել» (Տեսանյութ) 

Հունիս 30,2015 14:48

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի իր պետի՝ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի, հոգեվիճակի մասին հունիսի 28-ին՝ լարված իրավիճակում:

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ լարված հոգեվիճակում էր, բղավում էր, լարված աջուձախ անում, գոռգոռում, թե սթափվեք, լրագրողին ասում՝ չքվիր եւ այլն:

Մեր հարցին՝ երբ մարդը այդ լիազորություններին է տիրապետում, զինված ոստիկանական խմբերի պատրաստ է շատ պատասխանատու հրամաններ տալ, ինչքանո՞վ է ընդունելի, որ մեր ոստիկանապետը այդպիսի վատ հոգեվիճակում է գտնվում: Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես համակարծիք չեմ, ինչ ես լսեցի ձեր կողմից: Ոստիկանապետը տիրապետում է Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրի օպերատիվ իրավիճակին եւ հոգեբանական մթնոլորտին: Ցանկացած՝ այն մասով, ինչ վերաբերում է ոստիկանությանը»:

Մեր հարցին՝ բա ինչո՞ւ էր այդպես լարվել՝ նա պատասխանեց. «Ո՞վ էր լարվել: Միգուցե ձեզ թվացել է, ոչ մի լարվածություն չկա: Ամեն ինչ կարգին ու նորմալ է: Ճիշտ չեք ընկալել այդ ամենը, խնդրում եմ ճիշտ ընկալեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930